Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ի Կոնգրեսում կարող են Ադրբեջանի պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցներ ընդունել

12:30, հինգշաբթի, 28 սեպտեմբերի, 2017 թ.
ԱՄՆ-ի Կոնգրեսում կարող են Ադրբեջանի պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցներ ընդունել

Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատում կոնգրեսականներ Քրիս Սմիթի և Ջիմ ՄքԳավերնի նախաձեռնությամբ օրենքի նախագիծ է ներկայացվել, որը նախատեսում է Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցների հաստատում, հայտնում է «Ամերիկայի ձայն»-ը:

«Ադրբեջանի իշխանությունը շարունակում է բռնություններ կիրառել, քաղաքական նկատառումներով քրեական մեղադրանքներ ներկայացնել, առևանգել և այլ կերպ փորձել լռեցնել մարդու իրավունքների պաշտպաններին, անկախ լրագրողներին և կրոնական առաջնորդներին: Մեր երկրների միջև ակնհայտորեն առկա են կարևոր անվտանգության և տնտեսական կապեր, այնուամենայնիվ, նման խախտումները չեն կարող անտեսվել», - նշել է կոնգրեսական Սմիթը:

Օրենքը նախատեսում է, որ Ադրբեջանի հետ հարաբերություններում Միացյալ Նահանգներն առաջնահերթությունը տալու է մարդու իրավունքների և մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանությանը: Նշված իրավունքներն ու ազատությունները խախտող Ադրբեջանի իշխանավորների նկատմամբ օրենքը նախատեսում է «Մագնիցկու ցուցակի» օրինակով պատժամիջոցների կիրառում: Օրենքը նաև կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին անհապաղ ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին և դադարեցնել հետապնդումները ժողովրդավար կառավարության կողմնակիցների նկատմամբ:

«Գլոբալ Մագնիցկու Ակտը ճանապարհ է հարթել դեպի նոր ժամանակաշրջան, որտեղ Միացյալ Նահանգները կարող է պաշտպանել մարդու իրավունքները»,- նշել է Քրիս Սմիթը:

Նա մասնավորապես առաջարկում է որպես պատժամիջոց Միացյալ Նահանգներ մուտքի իրավունքի արգելումը և ադրբեջանցի պաշտոնյաների հաշիվների սառեցումը:

7142 | 0
Facebook