Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թալիբները փորձել են ոչնչացնել Պենտագոնի ղեկավարին և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին

15:35, չորեքշաբթի, 27 սեպտեմբերի, 2017 թ.
Թալիբները փորձել են ոչնչացնել Պենտագոնի ղեկավարին և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի օդանավակայանի մոտակայքում մի քանի հրթիռ է ընկել: Հատկանշական է, որ նախօրեին այդ օդանավակայանում վայրէջք են կատարել Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, ովքեր անսպասելի այցով ժամանել են Աֆղանստան:
     Ինչպես հաղորդում է TOLO լրատվականը, օդանավակայանի մերձակայքում 20-30 հրթիռ է ընկել: Հարձակման հետևանքով ոչ ոք չի տուժել:
     Թալիբան շարժումն իր վրա է վերցրել կատարվածի պատասխանատվությունը՝ նշելով, որ փորձել են ոչնչացնել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին ու Պենտագոնի ղեկավարին:

10941 | 0
Facebook