Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Նյու Յորքում Էրդողանի ելույթի ժամանակ 5 մարդ է ձերբակալվել

11:10, ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2017 թ.
Նյու Յորքում Էրդողանի ելույթի ժամանակ 5 մարդ է ձերբակալվել

Նյու Յորքի ոստիկանությունը Թայմս Սքվեր հրապարակում հյուրանոցներից մեկում 5 մարդու է ձերբակալել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի մասնակցությամբ միջոցառման ժամանակ, հաղորդում է CNN-ը: Ձերբակալվածները բողոքել են նրանց հանդեպ Էրդողանի թիկնապահների կոպիտ վերաբերմունքից:
     Ոստիկանությունը հեռուստաընկերությանը հայտնել է, որ ավելի ուշ նրանք ազատ են արձակվել: Ոստիկանապետի խոսքով՝ ձերբակալվածները որևէ վնասվածք չեն ստացել: Դեպքը տեղի է ունեցել, երբ Էրդողանը հյուրանոցում զրուցում էր ամբոխի հետ: Նա հանդես է եկել ելույթով թուրքական և մուսուլմանական-ամերիկյան համայնքների առաջնորդների հետ հանդիպումից հետո:
     Դեպքի տեսագրությունը հայտնվել է համացանցում: Նյու Յորքի ոստիկանության հաղորդմամբ՝ այդ դեպքը վիճաբանություն էր Էրդողանի կողմնակիցների և հակառակորդների միջև:

Նյու Յորքում Էրդողանի ելույթի ժամանակ 5 մարդ է ձերբակալվել
8450 | 2
Facebook