Թեև Օգի անունով այս շունը մնացածներից չի տարբերվում, այնուամենայնիվ, նա ունի մի առանձնահատկություն: Միզելու ժամանակ նա կանգնում է առջևի ոտքերի վրա, անգամ քայլում է այդ վիճակում: Սա շատ տպավորիչ է, եթե հաշվի առնենք, որ Օգիի մարմինը բավականին երկար է, իսկ այս հնարքը նա սովորել է ինքնուրույն ու կիրառում է առանց որևէ հրահանգի:
Շան այս տարօրինակ սովորությունը համացանցում լայն արձագանք է գտել: Իսկ գիտնական-շնագետները բացատրել են, որ այս սովորությունն ունեն նաև այլ շներ: Նրանց կարծիքով՝ դրա պատճառն այն է, որ շները բնազդաբար ձգտում են տարածքը նշել ավելի բարձրից, քան մյուս շները: