Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արցախյան գինու չորրորդ փառատոնը՝ Տող գյուղում

17:15, կիրակի, 17 սեպտեմբերի, 2017 թ.
Արցախյան գինու չորրորդ փառատոնը՝ Տող գյուղում

Սեպտեմբերի 16-ին, Հադրութի շրջանի Տող գյուղում կայացել է արցախյան գինու չորրորդ փառատոնը, հաղորդում է «Արցախպրես»-ը։

Փառատոնի ծրագրի շրջանակներում ցուցադրվել են հայկական գինեգործության հնագույն ծիսակատարություն, արցախյան ավանդական ուտեստների հյուրասիրություն, արվեստի գործերի ցուցահանդես-վաճառք:

Արցախյան գինու չորրորդ փառատոնը՝ Տող գյուղում
Արցախյան գինու չորրորդ փառատոնը՝ Տող գյուղում
Արցախյան գինու չորրորդ փառատոնը՝ Տող գյուղում
Արցախյան գինու չորրորդ փառատոնը՝ Տող գյուղում
Արցախյան գինու չորրորդ փառատոնը՝ Տող գյուղում
Արցախյան գինու չորրորդ փառատոնը՝ Տող գյուղում

«Տողի Մելիքական ապարանք» պետական պատմամշակութային արգելոցում ստեղծվել են առանձին գինեգործական տաղավարներ, գինու սրճարաններ՝ երաժշտական փոքր ներկայացումներով: Բացի այդ, առաջին անգամ արգելոցի ողջ տարածքում կազմակերպվել են էքսկուրսիաներ:

Արցախյան գինու չորրորդ փառատոնը՝ Տող գյուղում
Արցախյան գինու չորրորդ փառատոնը՝ Տող գյուղում

Կայացել է նաև «Տողի ապարանքի գանձերը» խորագրով ցուցահանդես, որտեղ ցուցադրվել են հնագիտական պեղումների ընթացքում և նվիրատվությունների արդյունքում հավաքագրված բացառիկ իրեր:

Արցախյան գինու չորրորդ փառատոնը՝ Տող գյուղում
Արցախյան գինու չորրորդ փառատոնը՝ Տող գյուղում
Արցախյան գինու չորրորդ փառատոնը՝ Տող գյուղում
Արցախյան գինու չորրորդ փառատոնը՝ Տող գյուղում

Իսկ միջոցառմանը ձեռքի աշխատանքների ցուցահանդես-վաճառքում ներկայացվել են արցախյան վարպետների կողմից պատրաստված հուշանվերներ, արցախյան գորգեր և զարդեր, կավե ամանեղեն։

Բացման հանդիսավոր արարողությունն ազդարարվել է Հադրութ քաղաքի եկեղեցու քահանա Տեր Մատթեոս Դրավունցի ձեռամբ կատարված խաղողօրհնեքի արարողությամբ, հատուկ փառատոնի համար նախատեսած տաշտում խաղողի ճզմման ծիսակատարությամբ և նախորդ տարվա արարողությունից ստացված գինու շշալցմամբ: Այնուհետև փառատոնի մասնակիցները շրջել են տաղավարներով և ծանոթացել ներկայացված գինու տեսականիների հետ:

ԱՀ էկոնոմիկայի փոխնախարար Սերգեյ Շահվերդյանն ասել է. «Այս փառատոնը համարում եմ բացառիկ, ավելի քան 20 գինեգործական ընկերություններ են մասնակցում, որոնցում մեծ թիվ են կազմում ՀՀ-ից ժամանածները. ունենք 30 տաղավարներ: Միջոցառումը նպատակ էր հետապնդում մեկ անգամ ևս հանրահռչակել Տողի մելիքական ապարանքը՝ որպես Արցախում պետական իշխանության շարունակականության խորհրդանիշ. այն ապահովում է նաև զբոսաշրջության հարավային երթուղու զարգացումը։ Բացի այդ, նպատակ ունենք նաև Արցախում խթանել գինեգործության զարգացումը»։ Նրա խոսքով, յուրաքանչյուր գինեգործ իր ապրանքներն առաջարկում է իր կողմից սահմանված գնով. այս առումով ոչ մի սահմանափակում չկա:

Փառատոնին ներկա են եղել Բելգիայից, Էստոնիայից, Լատվիայից, Լիտվիայից, Մեծ Բրիտանիայից և Լեհաստանից պատվիրակներ, որոնք ներկայացնում են գինու վաճառքով զբաղվող տարբեր ընկերություններ:

Արցախյան գինու չորրորդ փառատոնը՝ Տող գյուղում
Արցախյան գինու չորրորդ փառատոնը՝ Տող գյուղում
Արցախյան գինու չորրորդ փառատոնը՝ Տող գյուղում
Արցախյան գինու չորրորդ փառատոնը՝ Տող գյուղում
Արցախյան գինու չորրորդ փառատոնը՝ Տող գյուղում
Արցախյան գինու չորրորդ փառատոնը՝ Տող գյուղում
Արցախյան գինու չորրորդ փառատոնը՝ Տող գյուղում
Արցախյան գինու չորրորդ փառատոնը՝ Տող գյուղում

6825 | 0
Facebook