Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Հայրը երեխային նստեցրել է ավտոմեքենայի պատուհանին և մեծ արագությամբ վարել այն (տեսանյութ)

23:05, ուրբաթ, 15 սեպտեմբերի, 2017 թ.
Հայրը երեխային նստեցրել է ավտոմեքենայի պատուհանին և մեծ արագությամբ վարել այն (տեսանյութ)

Դատարանը 300 ժամ պարտադիր աշխատանքով է դատապարտել Կրասնոյարսկի բնակիչ ծայրահեղական հորը. ով իր փոքրիկ աղջկան նստեցրել է ավտոմեքենայի պատուհանին և մեծ արագությամբ վարել այն` մի ձեռքով պահելով նրան: Այնուհետև, տեսանյութը տեղադրել է սոցիալական ցանցերում և պարծեցել իր արարքով:

Մեկ ուրիշ անգամ էլ նույն փոքրիկին հայրը մի ոտքից բռնած գլխիվայր կախել է բարձր տանիքից: Տղամարդը դատարանում պնդել է, որ ինքն ընդամենն իրեն լավ է պատրաստում բոլոր հնարքներին և ամենևին էլ սոցցանցերում լայքեր հավաքելու մտադրություն չի ունեցել: Դատարանի որոշման հետ հայրը լիովին համաձայնել է:

12364 | 2
Facebook