Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Bloomberg-ը բացահայտել է նոր, «ամենագլխավոր» iPhone-ի անվանումը

13:10, կիրակի, 10 սեպտեմբերի, 2017 թ.
Bloomberg-ը բացահայտել է նոր, «ամենագլխավոր» iPhone-ի անվանումը

Apple-ի նոր, «ամենագլխավոր» հեռախոսի անվանումը կլինի iPhone X, հաղորդում է Bloomberg լրատվականը:
     Ավելի վաղ լրատվության արտահոսքի հետևանքով հայտնի էր դարձել, որ նոր հեռախոսներում բոլորովին նոր օպերացիոն համակարգ կտեղադրվի: Ծրագրավորման գաղտնաբառերի միջոցով հաջողվել է պարզել, որ բացի iPhone X-ից, սեպտեմբերի 12-ին կայանալիք շնորհանդեսի ժամանակ կներկայացվեն նաև iPhone 8 և iPhone 8 Plus հեռախոսները:
     Վերջին 2-ը սմարթֆոնները վերջին սերնդի անմիջական շարունակողն են, ու էականորեն չեն տարբերվելու իրենց նախորդներից: Դրանք միայն ավելի հզոր պրոցոսոր են ունենալու:

Իսկ iPhone X-ը կդառնա Apple հեռախոսների պրեմիում տարբերակը՝ բոլորովին այլ դիզայնով և մի շարք նոր գործառույթներով: Մասնավորապես՝ հեռախոսը կունենա բարելավված տեսախցիկ, ավելի հստակ էկրան, բացի այդ՝ դեմքի ճանաչման Face ID տեխնոլոգիա: Այս հնարավորությունը կարելի է կիրառել հեռախոսի ապաարգելափակման համար, բացի այդ, դրա օգնությամբ հնարավոր կլինի ճանաչել դեմքի արտահայտութունը և այն վերածել իմոջիի:
     Հավանաբար, նոր սմարթֆոնի անվանումը կապված է գաջեթների 10-ամյակի հետ, եզրակացնում է լրատվականը:
     Հիշեցնենք, որ ավելի վաղ լրատվականները հայտնել էին, որ Apple-ի նոր սմարթֆոնների արժեքը կգերազանցի 1000 դոլարը:

11991 | 0
Facebook