Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Այսօր Սեռական առողջության համաշխարհային օրն է

16:35, երկուշաբթի, 04 սեպտեմբերի, 2017 թ.
Այսօր Սեռական առողջության համաշխարհային օրն է
     Սեպտեմբերի 4-ը Սեռական առողջության համաշխարհային օրն է: Բժիշկ-սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյանի խոսքով` սա ևս մեկ առիթ է, որը մարդկանց մարդկանց հնարավորություն կտա սեռական առողջության հարցերում լինել առավել անկաշկանդ և տեղեկացված:
     Մասնագետի խոսքով` սեռական կյանքի սկիզբն ընկալվում է որպես հասունության որոշակի սահմանագիծ: «Շատ երկրներում տղամարդկանց համար այն սկսվում է 17-18 տարեկանում, կանանց համար` 19: Հայ իրականության համար այս թվերը նույնպես ակտուալ են»: Սեքսոլոգի համոզմամբ` որքան վաղ է սկսվում սեռական կյանքը, այնքան քիչ է այն սիրով պայմանավորված լինում:
     «Սեռական կյանքով ապրելը կարող է սկսվել ավելի վաղ, եթե ընտանիքում այդ առումով թույլ է եղել դրվածքը, եթե դեռահասները ստացել են սեռական սխալ դաստիարակություն»,- նշում է սեքսապաթոլոգը:
3591 | 0
Facebook