Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ ենք ուտում, հագնում, դիտում

Շաքարավազը կոկաինի նման կախվածություն է առաջացնում. գիտնականներ

21:05, շաբաթ, 02 սեպտեմբերի, 2017 թ.
Շաքարավազը կոկաինի նման կախվածություն է առաջացնում. գիտնականներ

Կանզասում սրտանոթային համակարգի ինստիտուտի գիտնականները պարզել են, որ շաքարավազն ավելի մեծ կախվածություն է առաջացնում, քան օփիոիդային պատրաստուկները: Այդ մասին վկայում են առնետների վրա արված փորձարկումների արդյունքները, հայտնում է Daily Mail-ը: «Շաքարավազի օգտագործումը կոկաիանի էֆեկտ է առաջացնում՝ տրամադրության փոփոխություն՝ բավարարվածության և բավականության զգացողություն առաջացնելու հնարավորությամբ»,- պարբերականը մեջբերում է հետազոտության հեղինակների խոսքը: Բացի այդ, հետազոտողները հավելել են, որ շաքարավազի օգտագործումից հրաժարումը կարող է ընկճախտ և այլ խանգարումներ առաջացնել:

82518 | 0
Facebook