Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ում «Հարվի» փոթորկի պատճառով աղետալի ջրհեղեղ են կանխատեսել

16:45, շաբաթ, 26 օգոստոսի, 2017 թ.
ԱՄՆ-ում «Հարվի» փոթորկի պատճառով աղետալի ջրհեղեղ են կանխատեսել

Փոթորիկների զգուշացման ամերիկյան ազգային կենտրոնը աղետալի ջրհեղեղ է կանխատեսել Տեխասի ափամերձ տարածքները ծածկած «Հարվի» փոթորկի պատճառով:
     Ավելի վաղ «Հարվի» փոթորկի՝ 5-բալանոց սանդղակով 4-րդ մակարդակն էր հայտարարվել: Այժմ քամու առավելագույն ուժգնությունը կազմում է ժամում 155 կմ: ««Հարվի» փոթորիկը դանդաղ ընթանում է դեպի Հարավային Տեխաս: Հորդառատ անձրևների պատճառով աղետալի ջրհեղեղ է ակնկալվում առաջիկ մի քանի օրերին»,- ասվում է կենտրոնի հայտարարության մեջ: «Հարվի»-ն վերջին 12 տարվա ընթացքում ԱՄՆ-ի տարածքում ամենահզոր փոթորիկն է դարձել այն բանից հետո, երբ երկիրը 2005թ. ծածկեց «Կատրին» փոթորիկը:

6141 | 0
Facebook