Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մակեդոնիայի ազգային հավաքականի դարպասապահը համալրել է «Ալաշկերտ»-ի կազմը

15:15, երեքշաբթի, 22 օգոստոսի, 2017 թ.
Մակեդոնիայի ազգային հավաքականի դարպասապահը համալրել է «Ալաշկերտ»-ի կազմը

Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտ»-ի կազմը համալրել է մակեդոնացի դարպասապահ Դարկո Տոֆիլոսկին։ Փորձառու դարպասապահն իր կարիերան սկսել է Մակեդոնիայի «Պոբեդա» թիմում, որում հանդես է եկել 2005-2008 թվականներին` դառնալով 2006 թվականի Մակեդոնիայի չեմպիոն: Այնուհետև նա մեկ մրցաշրջան է անցկացրել շվեյցարական «Շաֆհաուզեն»-ում: 2010-ին Տոֆիլոսկին տեղափոխվել է Սլովակիայի «Կոշիցե» և 5 տարվա ընթացքում շուրջ 150 հանդիպում է անցկացրել, դարձել է թիմի ավագը: 2013-ին «Կոշիցե»-ի կազմում նվաճել է Սլովակիայի գավաթը: 2015-2016 թվականներին Դարկոն պաշտպանել է Սլովակիայի «Ռուժոմբերոկ»-ի գույները, որի կազմում այդ ժամանակ հանդես էր գալիս նաև «Ալաշկերտ»-ի պաշտպան Գագիկ Դաղբաշյանը: Դարկո Տոֆիլոսկու նախորդ ակումբը Սլովակիայի «Դունայսկա Ստրեդան» էր: 194 սմ հասակ ունեցող դարպասապահը հանդես է եկել Մակեդոնիայի մինչև 17 և մինչև 19 տարեկանների հավաքականներում, 16 հանդիպում է անցկացրել երիտասարդական հավաքականի կազմում: 2013-ին Տոֆիլոսկին իր նորամուտը նշել է նաև Մակեդոնիայի ազգային հավաքականի կազմում` մասնակցելով Նորվեգիայի հետ խաղին:

2302 | 0
Facebook