Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թուրքիան և Իրանը քննարկել են Քրդական աշխատավորական կուսակցության դեմ համատեղ օպերացիան

16:05, երկուշաբթի, 21 օգոստոսի, 2017 թ.
Թուրքիան և Իրանը քննարկել են Քրդական աշխատավորական կուսակցության դեմ համատեղ օպերացիան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ իրանական զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավարի հետ քննարկել է Թուրքիայում արգելված Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) անդամների դեմ համատեղ օպերացիան: «Իրանի հետ ահաբեկչական խմբավորումների դեմ համատեղ օպերացիայի հարցը մշտապես օրակարգում է: Թուրքիայի և Իրանի գլխավոր շտաբերի պետերը քննարկել են այդ հարցը, թե ինչպես այն պետք է իրականացնել: Ջանքերը կշարունակվեն, քանի որ PKK-ի ահաբեկիչները մասնաճյուղ ունեն Իրանում՝ PJAK («Քրդստանի ազատ կյանքի կուսակցություն»): Այդ կուսակցությունները վնասում են ոչ միայն իրանցիներին, այլև մեզ» ,- Haberturk-ը մեջբերում է Էրդողանի խոսքը:
     Թուրքիայում 2015թ. հուլիսին PKK-ի հետ զինված հակամարտության վերսկսումից հետո զոհվել է 900 զինվորական և ոստիկան, ինչպես նաև ավելի քան 300 քաղաքացիական անձ: Թուրքիայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ այդ ժամանակահատվածում անվտանգության ուժերի կողմից սպանվել է PKK-ի ավելի քան 10 հազար անդամ:

9161 | 0
Facebook