Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ադրբեջանը կարող է ռուսական С-500, «Պրոմեթեյ» և «Անթեյ-4000» համակարգեր գնել

15:05, երկուշաբթի, 21 օգոստոսի, 2017 թ.
Ադրբեջանը կարող է ռուսական С-500, «Պրոմեթեյ» և «Անթեյ-4000» համակարգեր գնել

Ադրբեջանը ռուսական С-500, «Պրոմեթեյ» և «Անթեյ-4000» զենիթահրթիռային համակարգերի հնարավոր գնորդն է: Այս մասին Izvestia թերթի հետ զրույցում ասել է ռուս ռազմական փորձագետ, «Սպառազինությունների արտահանում» ամսագրի գլխավոր խմբագիր Անդրեյ Ֆրոլովը: Նրա խոսքով՝ այդ համակարգերն առաջին անգամ արտասահմանցի ռազմական մասնագետներին կցուցադրվեն «Բանակ-2017» ցուցահանդեսի շրջանակներում: Փորձագետները կարծիք են հայտնում, որ ռուսական նորագույն համակարգերը մեծ հետաքրքրություն կառաջացնեն արտասահմանցի գնորդների մոտ: Բացի այդ համակարգերից, կներկայացվեն նաև «Բուկ-Մ3» զենիթահրթիռային նորացված համակարգերը:
     Izvestia-ն նշում է, որ С-500, «Պրոմեթեյ» և «Անթեյ-4000» համակարգերի հնարավորությունների մասին պաշտոնական տեղեկատվություն գործնականում չկա: Միայն հայտնի է, որ С-500-ը կարող է օդատիեզերական թիրախների լայն շրջանակ ընդգրկել, այդ թվում նաև ամերիկյան գերձայնային անօդաչու թռչող սարքերը:

8964 | 0
Facebook