Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Բոքո հարամ»-ը ձկնորսների սպանդ է իրականացրել՝ ողջ թողնելով միայն մեկին՝ որպես մունետիկի

12:05, երեքշաբթի, 08 օգոստոսի, 2017 թ.
«Բոքո հարամ»-ը ձկնորսների սպանդ է իրականացրել՝ ողջ թողնելով միայն մեկին՝ որպես մունետիկի

Առնվազն 31 մարդ է մահացել Նիգերիայում, երբ «Բոքո հարամ» ահաբեկչական խմբավորման գրոհայինները հարձակվել են երկրի հյուսիս արևելքի կղզիներից երկուսի՝ Դուգուրիի ու Դաբարի վրա, Չադ լճի շրջանում: Բոլոր զոհվածները ձկնորսներ են եղել, հայտնում է Frans Press-ը:
     Ահաբեկիչները կրակ են բացել ձկնորսների վրա՝ խնայելով միայն մեկին, որ նա պատահածի մասին պատմի տեղական իշխանություններին: Նրանք փրկվածի նավը բեռնել են դիերով ու ճանապարհ դրել՝ որպես նախազգուշացում իշխանություններին, որ այլևս ոչ ոք լճում ձուկ չորսա:
     Հարձակումը տեղի է ունեցել լճում ձկնորսությունն արգելող երկամյա օրենքը չեղարկելուց մեկ շաբաթ անց:

Աղբյուրը` life.ru
8009 | 0
Facebook