Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Վենեսուելայում առևանգել են ընդդիմության առաջնորդներին

12:10, երեքշաբթի, 01 օգոստոսի, 2017 թ.
Վենեսուելայում առևանգել են ընդդիմության առաջնորդներին

Վենեսուելայում հենց իրենց տներից առևանգել են ընդդիմության առաջնորդներ Լեոպոլդո Լոպեսին և Անտոնիո Լեդեսմային: Այս մասին, ինչպես փոխանցում է Independent-ը, հայտնել են առևանգվածների հարազատները: Լոպեսն ու Լեդեսման տնային կալանքի տակ են եղել:
     Լեոպոլդո Լոպեսի կնոջ համոզմամբ՝ ընդդիմադիրների առևանգման անմիջական պատասխանատուն երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն է:
     Լեոպոլդո Լոպեսը «Ազգային կամք» ընդդիմադիր կուսակցության համակարգողն է, երկրի նախագահ Մադուրոյի ընդդիմախոսներից մեկը: Անտոնիո Լեդեսման Կարակասի քաղաքապետն է, ընդդիմադիր «Համարձակ մարդկանց դաշինքի» ղեկավարը:
     Հիշեցնենք, որ հակակառավարական ցույցերի ընթացքում Վենեսուելայում ապրիլից ի վեր ավելի քան 4.9 հազար մարդ է զոհվել:

6519 | 0
Facebook