Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ֆլորիդայում մոտեցող փոթորկի պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել

22:15, երկուշաբթի, 31 հուլիսի, 2017 թ.
Ֆլորիդայում մոտեցող փոթորկի պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել

ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի նահանգապետ Ռիք Սքոթը արտակարգ դրություն է հայտարարել նահանգի 31-րդ շրջանում, ինչի պատճառն «Էմիլի» արևադարձային փոթորիկն է: Այս մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը:
     «Արտակարգ դրությունը թույլ կտա նահանգի իշխանություններին լայնորեն համագործակցել տեղական իշխանությունների հետ՝ նրանց բոլոր անհրաժեշտ ռեսուրսներով ապահովելու համար»,- ասվում է նահանգապետի հայտարարությունում:

Նշվում է, որ բնակիչների տարհանումը դեռ չի մեկնարկել:


    
    
6099 | 0
Facebook