Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել հակառուսական նոր պատժամիջոցներին

10:15, չորեքշաբթի, 26 հուլիսի, 2017 թ.
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել հակառուսական նոր պատժամիջոցներին
     ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը Ռուսաստանի, Իրանի և ԿԺԴՀ-ի դեմ պատժամիջոցների հարցով օրինագիծ է ընդունել, հայտնում է РИА Нововсти-ն: Փաստաթղթի օգտին քվեարկել է 419 կոնգրեսական, դեմ՝ 3-ը: Քվեարկության արդյունքները ցույց են տալիս, որ պալատը կարող է հեշտությամբ հաղթահարել նախագահի վետոն այն դեպքում, եթե նա հրաժարվի ստորագրել փաստաթուղթը: Փաստաթղթի ընդունման դեպքում նոր պատժամիջոցները 2014թ. սկզբից ամենահամալիրն ու ամենամասշտաբայինը կլինեն: Սպիտակ տունն այդպիսով հասկացնել տվեց, որ ընդհանուր առմամբ աջակցում է փաստաթուղթը, որը նախատեսում է ընդունման հարցում պետության ղեկավարի իրավասությունների լուրջ սահմանափակում, և, համապատասխանաբար, պատժամիջոցների չեղարկում: Նախորդ սահմանափակող միջոցները, որպես կանոն, սահմանվում էին նախագահի և ԱՄՆ ֆինանսների նախարարության համապատասխան հրամաններից հետո:
     Ներկայացուցիչների պալատի կողմից պատժամիջոցների մասին օրինագծի ընդունումից հետո Սպիտակ տունը հայտարարել է, որ նախագահ Դոնալդ Թրամփն աջակցում է նոր պատժամիջոցների սահմանմանը։
7782 | 0
Facebook