Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Օրեր առաջ Սիսիանում տեղի ունեցած խոշոր վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 18-ամյա աղջիկը մահացել է

12:20, երեքշաբթի, 25 հուլիսի, 2017 թ.
Օրեր առաջ Սիսիանում տեղի ունեցած խոշոր վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 18-ամյա աղջիկը մահացել է
     Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, հուլիսի 21-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Սյունիքի մարզում: Շաղատ գյուղի բնակիչ 44-ամյա Մերուժան Մուրադյանն իր վարած Ford մակնիշի 35 FP 291 համարանիշի ավտոմեքենայով Սիսիան քաղաքի Իսրայելյան փողոցում դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բարդիներին և կողաշրջվել: Վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորուհի 18-ամյա Շուշան Արզումանյանը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել էր Սիսիանի բժշկական կենտրոն:
     Այսօր հայտնի է դարձել, որ նա մահացել է։
9275 | 0
Facebook