Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Գևորգ Սաֆարյանն, իր համաձայնությամբ, տեղափոխվել է անվտանգ խուց

10:55, երեքշաբթի, 25 հուլիսի, 2017 թ.
Գևորգ Սաֆարյանն, իր համաձայնությամբ, տեղափոխվել է անվտանգ խուց
     ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների հետ համատեղ ջանքերով Գևորգ Սաֆարյանն, իր համաձայնությամբ, տեղափոխվել է անվտանգ խուց: Այս մասին հայտնում է ՄԻՊ աշխատակազմը:
     Հիշեցնենք, որ Գևորգ Սաֆարյանին պատժախուց տեղափոխելու վերաբերյալ հրապարակումների հիման վրա ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում անմիջապես սկսվել է քննարկման ընթացակարգ՝ սեփական նախաձեռնությամբ: Այս մասին տեղեկացվել են թե՛ Գևորգ Սաֆարյանը, թե՛ նրա փաստաբանը: Գևորգ Սաֆարյանի գործով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն օրենքով վերապահված իրավական հնարավորությունների շրջանակում ձեռնարկում է առավելագույն միջոցներ:
2566 | 1
Facebook