Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արարատի մարզում մեքենան հայտնվել է ձորակում․ կա 1 զոհ, 3 վիրավոր

14:15, երկուշաբթի, 24 հուլիսի, 2017 թ.
Արարատի մարզում մեքենան հայտնվել է ձորակում․ կա 1 զոհ, 3 վիրավոր

Երեկ ժամը 20։00-ի սահմաններում Երևան քաղաքի Նոր Խարբերդ այգեգործական ընկերության 6-րդ փողոցի բնակիչ՝ 47-ամյա Մանվել Աբրահամյանը իր վարած ВАЗ 21093 մակնիշի 34 MC 177 համարանիշի ավտոմեքենայով Մասիս-Նուբարաշեն ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ շրջվելով՝ կողաշրջված վիճակում հայտնվել ձորակում։
     Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ Մ. Աբրահամյանը, նրա ուղևորներ՝ Երևան քաղաքի Նոր Խարբերդ այգեգործական ընկերության թաղամասի բնակիչներ, 43-ամյա Գևորգ Հովհաննիսյանը, 51-ամյա Արմեն Մամբրեյանը, 39-ամյա Գուրգեն Չարվադարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, Մ. Աբրահամյանը ճանապարհին մահացել է։

5011 | 0
Facebook