Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Անկարայում հակակառավարական ակցիայի ժամանակ ավելի քան 60 մարդ է ձերբակալվել

11:15, երկուշաբթի, 24 հուլիսի, 2017 թ.
Անկարայում հակակառավարական ակցիայի ժամանակ ավելի քան 60 մարդ է ձերբակալվել
     Անկարայում հուլիսի 23-ին տեղի ունեցած հակակառավարական ակցիայի ժամանակ ավելի քան 60 մարդ է ձերբակալվել, փոխանցում է DW-ն: Ակցիան ցրելու համար ոստիկանությունն արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ է կիրառել: Ավելի վաղ նրանք հացադուլ էին հայտարարել՝ ի նշան բազմաթիվ ձերբակալությունների և աշխատանքից ազատման, որոնք չեն դադարում 2016թ. ամռանը պետական հեղաշրջման փորձից հետո: Այդ պահից Թուրքիայում ձերբակալվել է ավելի քան 50 հազար մարդ, իսկ 150 հազար պաշտոնյաներ, իրավաբաններ, զինվորականներ և ոստիկաններ կորցրել են իրենց աշխատանքը: Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելը հուլիսի 20-ին գերմանացի լրագրողների և իրավապաշտպանների ձերբակալությունների կապակցությամբ հայտարարել էր, որ Գերմանիան փոխում է Թուրքիայի նկատմամբ իր քաղաքականությունը: Կվերանայվեն այն պայմանները, որոնց համաձայն Գերմանիան Թուրքիային ներդրումային վարկեր և տնտեսական օգնություն է տրամադրում: Գաբրիելը կոչ է արել նաև ԵՄ-ին վերանայել միությանն անդամակցելու շրջանակներում Թուրքիային տրամադրվող օգնությունը:
4344 | 0
Facebook