Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Թիվ 20 երթուղին սպասարկող միկրոավտոբուսը բախվել է էլեկտրասյանը. կա 7 վիրավոր

10:00, երկուշաբթի, 24 հուլիսի, 2017 թ.
Թիվ 20 երթուղին սպասարկող միկրոավտոբուսը բախվել է էլեկտրասյանը. կա 7 վիրավոր

Երևանի Մյասնիկյան պողոտայում՝ «Արքայաձոր» ռեստորանային համալիրի մոտ, թիվ 20 երթուղին սպասարկող Газель մակնիշի 3069 Տ համարանիշի միկրոավտոբուսի վարորդը կորցնելով մեքենայի կառավարումը բախվել է էլեկտրասյանը:
     Վթարի հետևանքով 7 մարդ մարմնական վնասվածքներ է ստացել: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն ուղևորներ՝ 1972թ. ծնված Կ. Մ-ը, 1981թ. ծնված Լ. Թ-ը, 1974թ. ծնված Հ. Թ-ը, 1971թ. ծնված Դ. Խ-ը, 1959թ. ծնված Լ. Ղ-ը և 1997թ. ծնված Լ. Մ-ը տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ Կ. Մ-ը, Լ. Թ-ը և Հ. Թ-ը ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել: Բժիշկները Դ. Խ-ի, Լ. Ղ-ի և Լ. Մ-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

4334 | 0
Facebook