Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Անձնագիր ստանալու ժամկետները փոփոխվել են»․ Մ․ Բիչախչյան

12:15, ուրբաթ, 21 հուլիսի, 2017 թ.
«Անձնագիր ստանալու ժամկետները փոփոխվել են»․ Մ․ Բիչախչյան
     Մինչ այժմ անձնագիրը առավել սեղմ ժամկետում՝ երրորդ աշխատանքային օրը լրացուցիչ վճարի դիմաց ստանալու համար քաղաքացին կարող էր դիմել միայն Երևան քաղաքի անձնագրային ծառայություներ: Այժմ այդ հարցով կարելի է դիմել նաև մարզերում տեղակայված անձնագրային ծառայություններ, որը զերծ է պահում Երևան հասնելու նպատակով լրացուցիչ ծախս կատարելուց:
     Մարզերում տեղակայված անձնագրային ծառայություններում կան կոնկրետ օրեր, որ հնարավոր չէ կնքել եռօրյա պայմանագիր: Այդ օրերի համար կարող եք տեղեկանալ անձնագրային ծառայություններից:
     Երրորդ աշխատանքային օրը անձնագիր ստանալու համար լրացուցիչ վճարը կազմում է 10.000 դրամ, իսկ կորստյան հիմքով նշված ժամկետում ստանալու դեպքում՝ 50.000 դրամ:
16473 | 0
Facebook