Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Վորոնեժում հայրն սպանել է կնոջն ու մանկահասակ երեխաներին ու ինքնասպան եղել

10:45, ուրբաթ, 21 հուլիսի, 2017 թ.
Վորոնեժում հայրն սպանել է կնոջն ու մանկահասակ երեխաներին ու ինքնասպան եղել

Սարսափելի ընտանեկան նախճիր է տեղի ունեցել ՌԴ Վորոնեժի մարզում: Նախնական տվյալներով՝ տղամարդը դանակի հարվածներով սպանել է կնոջը, 2 որդիներին ու ինքնասպանություն գործել:
     «Ռիա»-ի փոխանցմամբ՝ 2017 թվականի հուլիսի լույս 21-ի գիշերը Սասովո քաղաքի բնակարաններից մեկում հայտնաբերվել են այնտեղ բնակվող կնոջ ու մանկահասակ 2 տղաների՝ 2005 և 2008 թթ ծնված երեխաների դիերը՝ բազմաթիվ ծակած-կտրած վերքերով: Նախնական տեղեկություններով՝ սպանդից հետո ընտանիքի հայրն ինքնասպան է եղել:

8405 | 1
Facebook