Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Այդպիսի առաջա՞րկ են անում. ոնց որ ասեն՝ կնոջդ տուր ինձ». գրականագետը՝ ՌԴ Պետդումայի խոսնակի առաջարկի մասին

15:05, չորեքշաբթի, 19 հուլիսի, 2017 թ.
«Այդպիսի առաջա՞րկ են անում. ոնց որ ասեն՝ կնոջդ տուր ինձ». գրականագետը՝ ՌԴ Պետդումայի խոսնակի առաջարկի մասին
     «Կան բաներ, որ սակարկության, քննության ենթակա չեն, որովհետև դրանք բացարձակ արժեքներ են: Անգամ խորհրդային տարիներին բոլորը գիտեին, որ Հայաստանում պետական լեզուն հայերենն է: Ռուսերենը համապետական լեզու էր: Այս խոսակցությունը 2-րդ անգամ է քննարկվում, սա արդեն բռնություն է: Ի՞նչ եք ուզում, մի լեզու է մնացել, էʹդ էլ խլեք, տակն ի՞նչ է մնալու: Ոչ մի բան...»,- լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ՌԴ Պետդումայի խոսնակի՝ ՀՀ-ում ռուսերենին պաշտոնական կարգավիճակ տալու մասին առաջարկին, իր մտահոգությունը հայտնեց գրականագետ Դավիթ Գասպարյանը:
     Նրա խոսքով` ամեն ինչ պետք է անել բացառելու համար, և պետք է այնպես անել, որ այս հարցն այլևս քննարկման ենթակա չլինի:
     «Մենք պիտի կարողանանք պահպանել մեր լեզուն: Ռուսաստանը ողբում է, որ կորցրեց Խորհրդային միությունը, ամեն ինչ անում է` որևէ ձևով վերականգնելու և վերականգման ձևերից մեկն էլ ԵԱՏՄ-ն է: Ուզում են ընդհանուր դարձնեն, փոխանակ տնտեսության կամ ոտքի կանգնելու մասին մտածեն: Բռնության այս ձևերի պատճառով, որ Ռուսաստանը տարածել է, աշխարհում ոչ ոք չի սիրում այդ երկիրը: Պետք է կարողանան մեծ երկիր լինելով նուրբ լինել: Այդպիսի առաջա՞րկ են անում. ոնց որ ասեն՝ կնոջդ տուր ինձ»,- նշեց գրականագետը:
3420 | 0
Facebook