Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ալպերում գտել են 75 տարի առաջ անհետացած ամուսինների մարմինները

16:45, երեքշաբթի, 18 հուլիսի, 2017 թ.
Ալպերում գտել են 75 տարի առաջ անհետացած ամուսինների մարմինները

Շվեյցարիայի Ալպերում հալվող սառցաշերտի տակ հայտնաբերվել են 75 տարի առաջ անհետ կորած ամուսինների մամինները:
     Մարսելեն և Ֆրանսին ամուսիններն անհետացել են 1942թ. օգոստոսին: Նրանք տնից դուրս են եկել ու գնացել կովերին կթելու, բայց այդպես էլ չեն վերադարձել:
     Նրանց մարմինները հայտնաբերվել են ավելի քան 2500 մետր բարձրության վրա: Ամուսիններին հեշտությամբ են ճանաչել, քանի որ նրանց մոտ առկա են եղել փաստաթղթեր: Սառցաշերտի տակ ամուսինների մարմինները պահպանվել են լավ վիճակում:
     Այժմ ողջ է նրանց կրտսեր դուստրը, ով 79 տարեկան է:

11697 | 0
Facebook