Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հենրիխ Մխիթարյանի հետ Հաղարծին այցելած Վիկտորյա Լոպիրյովան ամուսնանում է Բասկովի հետ, վկան կլինի Քադիրովը

13:35, երեքշաբթի, 18 հուլիսի, 2017 թ.
Հենրիխ Մխիթարյանի հետ Հաղարծին այցելած Վիկտորյա Լոպիրյովան ամուսնանում է Բասկովի հետ, վկան կլինի Քադիրովը

Հայտնի է դարձել, որ Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովը կդառնա ռուս երգիչ Նիկոլայ Բասկովի և մոդել Վիկտորյա Լոպիրյովայի պսակադրության վկան: Առաջարկությունն արել է Բասկովը և Քադիրովն այն արդեն ընդունել է: Այս մասին «Ինստագրամ»-ի իր էջում վերջինը գրել է. «Հոկտեմբերի 5-ին, Գրոզնի քաղաքի օրը, Չեչնիայի մայրաքաղաքում տեղի կունենա փառահեղ իրադարձություն, դարի հարսանիք: Հարգելի բարեկամներ, նախօրոք ձեռք բերեք տոմսերը, տեղեր ապահովագրեք հյուրանոցներում, այլապես կարող եք բաց թողնել դարի հարսանիքը: Նիկոլայն ու Վիկտորյան սիրով հրավիրում են բոլորիդ, իսկ մենք ասում ենք՝ բարով գաք Գրոզնի»: Նշվում է, որ զույգը հանդիպել ու սիրահարվել է Չեչնիայում:

Ի դեպ նշենք, որ մոտ մեկ ամիս առաջ մոդել Վիկտորյա Լոպիրյովան Հենրիխ Մխիթարյանի հետ այցելել էր Հայաստան, եղել Հաղարծինում, ինչն ասեկոսեների տեղիք էր տվել՝ իբրև թե նրանք սիրավեպ են սկսել:

Ռամզան Քադիրովը կդառնա ռուս երգիչ Նիկոլայ Բասկովի և մոդել Վիկտորյա Լոպիրյովայի պսակադրության վկան
24836 | 3
Facebook