Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ինդոնեզիայում փրկարարական ուղղաթիռ է կործանվել

10:50, երկուշաբթի, 03 հուլիսի, 2017 թ.
Ինդոնեզիայում փրկարարական ուղղաթիռ է կործանվել
     Ինդոնեզիայում կործանվել է փրկարարական ուղղաթիռ, որն ուղևորվում էր նախօրեին Ճավայում ժայթքած Սիլերի հրաբխի տարածք, այս մասին հայտնում է korrespondent.net-ը։
     Ըստ լրատվամիջոցի՝ Հրաբխի ժայթքման հետևանքով տուժել է առնվազն 10 զբոսաշրջիկ: Կենտրոնական Ճավա նահանգում գտնվող զբոսաշրջիկները հոսպիտալացվել են: Հայտնի է, որ ժայթքման պահին նրանք գտնվել են հրաբխից 15 կմ հեռավորության վրա:
     Ուղղաթիռը բախվել է Բուտակ լեռան ժայռերին: Վթարի պատճառներն առայժմ անհայտ են:
     Հայտնի է, որ ուղղաթիռում գտնվել է 4 փրկարար և 4 զինվորական, քաղաքացիական անձինք չեն եղել:
     Ինդոնեզիայի իշխանությունները հայտարարություն են տարածել և կոչ արել տեղի բնակիչներին ու զբոսաշրջիկներին ազատել դեպքի վայրի տարածքը:
Ինդոնեզիայում փրկարարական ուղղաթիռ է կործանվել
7976 | 0
Facebook