Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Սասնա ծռերի» գործով դատական նիստը հետաձգվել է

14:20, չորեքշաբթի, 28 հունիսի, 2017 թ.
«Սասնա ծռերի» գործով դատական նիստը հետաձգվել է

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում հետաձգվել է «Սասնա ծռեր»-ի 14-ի գործով արտագնա դատական նիստը:
     Նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը տեղեկացրել է, որ նիստը հետաձգվում է դատավարության կողմերի ներկայությունն ապահովելու համար։ Հաջորդ դատական նիստը նշանակվել է հուլիսի 12-ին։
     Փաստաբան Տիգրան Հայրապետյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ նիստը նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը չի կարողանում նման հնչեղության գործ քննել. «Չի կարողանում կառավարել իրավիճակը, դրա համար էլ հետաձգում է»:
     Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ դատարանում լարված իրավիճակ է, դատարանի բակից բերման էին ենթարկել «Սասնա ծռեր» խմբի անդամ Գագիկ եղիազարյանի եղբորը:
     Դավիթ Եղիազարյանին տարել են Նոր Նորքի ոստիկանական բաժին:

4342 | 0
Facebook