Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Իմ երազած դերերից ոչ մեկը չեմ խաղացել». Գոհար Իգիթյանը նշում է ծննդյան տարեդարձը

14:50, չորեքշաբթի, 28 հունիսի, 2017 թ.
«Իմ երազած դերերից ոչ մեկը չեմ խաղացել». Գոհար Իգիթյանը նշում է ծննդյան տարեդարձը
     «Իմ երազած դերերից ոչ մեկը չեմ խաղացել, ինչը, թերևս, կապված է դերասանի մասնագիտության հետ, քանի որ այս պարագայում դերասանից ոչինչ կախված չէ: Ժամանակի ընթացքում ես համակերպվեցի դրա հետ որպես դերասանուհի և խաղում էի այն, ինչ ինձ տրվում էր: Երազած շատ դերեր ունեմ, սակայն դրանցից կառանձնացնեմ հատկապես 2-ը, որոնք մտածել եմ, որ անպայման խաղալու եմ: Երիտասարդ տարիքում երազում էի խաղալ Շեքսպիրի «Անսանձ կնոջ սանձահարումը», որն իմ խառնվածքին շատ համապատասխան էր, իսկ հասուն տարիքում արդեն մտածում էի Լեդի Մակբեթ խաղալու մասին»,- հարցազրույցներից մեկի ժամանակ անկեղծացել է ՀՀ վաստակավոր արտիստուհի, Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասանուհի Գոհար Իգիթյանը: Դերասանուհին այսօր նշում է ծննդյան 53-ամյակը:
«Իմ երազած դերերից ոչ մեկը չեմ խաղացել». Գոհար Իգիթյանը նշում է ծննդյան տարեդարձը
«Իմ երազած դերերից ոչ մեկը չեմ խաղացել». Գոհար Իգիթյանը նշում է ծննդյան տարեդարձը

     Գոհար Իգիթյանը ծնվել է 1964-ին` Երևանում: Ռեժիսոր Արմեն Խանդիկյանի կինն է:
     1987-ից աշխատում է Երևանի Հ.Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնում` որպես դերասանուհի: Խաղացել է բազմաթիվ դերեր թատրոնում, կինոյում, հեռուստաթատրոնում:
     Դերասանուհու կարծիքով` իր լավագույն դերերից «Ռոմեո և Ջուլիետ» ներկայացման մեջ դայակի դերն է, թեև վերջին տարիներին հանդիսատեսը շատ է տպավորվել նաև «Ձուկն առանց ջրի կամ Suicide» ներկայացման մեջ իմ խաղացած կնոջ դերով:
«Իմ երազած դերերից ոչ մեկը չեմ խաղացել». Գոհար Իգիթյանը նշում է ծննդյան տարեդարձը
«Իմ երազած դերերից ոչ մեկը չեմ խաղացել». Գոհար Իգիթյանը նշում է ծննդյան տարեդարձը
«Իմ երազած դերերից ոչ մեկը չեմ խաղացել». Գոհար Իգիթյանը նշում է ծննդյան տարեդարձը
«Իմ երազած դերերից ոչ մեկը չեմ խաղացել». Գոհար Իգիթյանը նշում է ծննդյան տարեդարձը
5599 | 0
Facebook