Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մշակութային կանգառ. Հայ հոգևոր երաժշտության կենտրոնը` Կոտայքի մարզում

11:25, երկուշաբթի, 26 հունիսի, 2017 թ.
Մշակութային կանգառ. Հայ հոգևոր երաժշտության կենտրոնը` Կոտայքի մարզում

Հայ հոգևոր երաժշտության կենտրոնի հերթական երկու մշակութային կանգառներն էին Կոտայքի մարզում: «Գեղարդ» երգեցիկ խմբի կատարմամբ հնչեցին հայ հոգևոր և ժողովրդական երգերի մշակումներ. Կոմիտաս, Մ. Եկմալյան, Էդ. Հովհաննիսյան, Ս. Աղաջանյան, Ե. Երկանյան, Դանիել Երաժիշտ:
     Եղվարդի արվեստի դպրոցը մարդաշատ էր, դպրոցում բացվել էր սաների հիանալի աշխատանքների ցուցահանդեսը:
     Խումբը եղավ նաև Զովունիում: Տեղի Մշակույթի տանն առավելապես հնչեցին հայ ժողովրդական երգերի մշակումներ:
     Ողջ օրվա ընթացքում «Գեղարդ» երգեցիկ խմբի հետ էր Հայ հոգևոր երաժշտության կենտրոնի աշխատակից, կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Երվանդ Երկանյանը:

Մշակութային կանգառ. Հայ հոգևոր երաժշտության կենտրոնը` Կոտայքի մարզում
Մշակութային կանգառ. Հայ հոգևոր երաժշտության կենտրոնը` Կոտայքի մարզում
2974 | 0
Facebook