Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Վորոնեժի մարզում Մոսկվա-Երևան երթուղու ավտոբուսն ընկել է ջրատարը. 3 մարդ տուժել է

14:20, երեքշաբթի, 13 հունիսի, 2017 թ.
Վորոնեժի մարզում Մոսկվա-Երևան երթուղու ավտոբուսն ընկել է ջրատարը. 3 մարդ տուժել է

Ռուսաստանի Վորոնեժի մարզում Մոսկվա-Երևան երթուղու ավտոբուսն ընկել է ջրատարն, ինչի հետևանքով տուժել է 3 մարդ, այդ թվում` 2 երեխա: Այդ մասին հայտել են ՌԴ ՆԳՆ տարածաշրջանային վարչությունից:
     Նշվում է, որ Mercedes-Benz մակնիշի ավտոբուսի 35-ամյա վարորդը կորցրել է կառավարումը և ընկել ճամփեզրի ջրատարի մեջ: Ավտոբուսում 39 ուղևոր է եղել: Տուժածները միջին ծանրությունների վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
     Վիրավորների թվում կա երկու երեխա՝ Կրասնոյարսկի երկրամասի բնակիչ յոթամյա տղա և Կոստրոմայի մարզի բնակչուհի իննամյա աղջիկ։ Հաղորդվում է նաև, որ մնացած ուղևորներին կտեղավորեն հյուրանոցներում, մինչև հաջորդ ավտոբուսի ժամանումը:

Վորոնեժի մարզում Մոսկվա-Երևան երթուղու ավտոբուսն ընկել է ջրատարը. 3 մարդ տուժել է
Վորոնեժի մարզում Մոսկվա-Երևան երթուղու ավտոբուսն ընկել է ջրատարը. 3 մարդ տուժել է
Վորոնեժի մարզում Մոսկվա-Երևան երթուղու ավտոբուսն ընկել է ջրատարը. 3 մարդ տուժել է
Վորոնեժի մարզում Մոսկվա-Երևան երթուղու ավտոբուսն ընկել է ջրատարը. 3 մարդ տուժել է
8886 | 0
Facebook