ՎիվաՍել-ՄՏՍ-ում հյուրընկալվել են Իրանից և Վրաստանից ժամանած երիտասարդներ
Փորձի փոխանակումը զարգացման երաշխիքներից մեկն է: Առավել արդյունավետ է, երբ գիտելիքներով ու կուտակած փորձով փոխանակվում են տարբեր երկրների ապագա մասնագետները: ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաց դռների հերթական հյուրերը եղել են Իրանից և Վրաստանից ժամանած երիտասարդները, ովքեր Հայաստանում են «Առաջնորդության դպրոցի» ծրագրով: Ակտիվ և խոստումնալից երիտասարդները ծանոթացնել են Հայաստանում ձեռնարկատիրական և նորագույն տեխնոլոգիական զարգացումներին՝ ուղիղ շփման միջոցով: ՎիվաՍել-ՄՏՍ-ում հյուրընկալվել են Իրանից և Վրաստանից ժամանած երիտասարդներ ՎիվաՍել-ՄՏՍ-ում հյուրընկալվել են Իրանից և Վրաստանից ժամանած երիտասարդներ «Ողջունելի է երիտասարդների դրսևորած հետաքրքրությունը՝ պատասխանատու բիզնես կառավարման հիմունքների հանդեպ: Գնահատելի է հատկապես նրանց պատրաստակամությունը՝ վստահ գործելու և իրենց մտքերը կյանքի կոչելու հարցում: Ուրախ եմ, որ նորագույն տեխնոլոգիաների և կապի ոլորտում մեր երկրի փորձով կարողանում ենք օգտակար լինել նաև հարևան երկրներին»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: «Առաջնորդության դպրոց» հիմնադրամն իր ռեգիոնալ զարգացման ծրագրերի շրջանակում կազմակերպել է փոխանակում՝ Իրանից և Վրաստանից ժամանած երիտասարդ ձեռներեցների և ուսանողների համար։ Առավել ակտիվ և խոստումնալից երիտասարդները Հայաստանում հյուրընկալվելով՝ ծանոթացել են Հայաստանի զարգացման միտումներին, գործիչներին և կազմակերպություններին: Իրականացվող ծրագիրը կարևոր է երկարաժամկետ համագործակցության և տարածաշրջանի զարգացման համար: ՎիվաՍել-ՄՏՍ-ում հյուրընկալվել են Իրանից և Վրաստանից ժամանած երիտասարդներ |