Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Մանչեսթր Յունայթեդ»-ն անդրադարձել է Մխիթարյանի՝ Հայաստանի հավաքականի կազմում գրանցած դուբլին

17:55, երեքշաբթի, 06 հունիսի, 2017 թ.
«Մանչեսթր Յունայթեդ»-ն անդրադարձել է Մխիթարյանի՝ Հայաստանի հավաքականի կազմում գրանցած դուբլին

«Մանչեսթր Յունայթեդ»-ի պաշտոնական կայքն անդրադարձել է Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի՝ հունիսի 4-ին Սենթ Քիթս և Նևիսի դարպասը խփած գոլերին։

«Ակումբի խաղացողներից ոմանք, մասնավորապես Հենրիխ Մխիթարյանը և Մարուան Ֆելաինին, արդեն աչքի են ընկել իրենց հավաքականների կազմերում։ Օրերս 5-րդ անգամ նվաճելով «Մանչեսթր Յունայթեդ»-ի՝ ամսվա լավագույն գոլի հեղինակի մրցանակը՝ Մխիթարյանը գոլեր է խփել նաև ազգային հավաքականի կազմում։ Նա դուբլի հեղինակ է դարձել՝ օգնելով իր թիմին 5։0 հաշվով հաղթանակ տոնել Սենթ Քիթս և Նևիսի դեմ ընկերական խաղում։ Հայաստանի հավաքականի ավագը հույս ունի նմանատիպ արդյունքի հասնել նաև աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի՝ հունիսի 10-ին կայանալիք Չեռնոգորիայի դեմ խաղում»,- գրում է կայքը։

18995 | 0
Facebook