Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ՌԴ-ում կենցաղային վիճաբանությունն ավարտվել է 8 մարդու սպանությամբ

12:05, կիրակի, 04 հունիսի, 2017 թ.
ՌԴ-ում կենցաղային վիճաբանությունն ավարտվել է 8 մարդու սպանությամբ

ՌԴ Տվերի մարզում 45-ամյա տղամարդն սպանել է 8 մարդու՝ 2 կնոջ և 6 տղամարդու: Ոչ այնքան մոտ ծանոթների տանը սեղանի շուրջ կերուխումի ժամանակ կենցաղային հողի վրա սկսված վիճաբանությունից հետո տղամարդը դուրս է եկել: Բոլորը կարծել են, թե նա գնացել է, բայց վերջինս քիչ անց վերադարձել է՝ որսորդական հրացանը ձեռքին ու կրակել իրեն նեղացնողների ու ականատեսների վրա: Նա այժմ կալանավորված է: Պարզվել է, որ հրացանը նրան է պատկանել օրինական փաստաթղթերով: Նշենք, որ սպանողը մասնագիտությամբ էլեկտիկ է, նրան կանչել էին՝ էլեկտրալարերի հետ կապված խնդիրը շտկելու:
    
    

8147 | 0
Facebook