Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

««Ծառուկյան» դաշինքում ամեն ինչ կարգին է, մի՛ անհանգստացեք». Իվետա Տոնոյան

13:00, երեքշաբթի, 30 մայիսի, 2017 թ.
««Ծառուկյան» դաշինքում ամեն ինչ կարգին է, մի՛ անհանգստացեք». Իվետա Տոնոյան

«Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Իվետա Տոնոյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում չբացառեց, որ դաշինքի՝ ինքնաբացարկ հայտնած պատգամավորների մանդատները կվերցնեն Գևորգ Պետրոսյանը, Նորա Առուստամյանը և Հակոբ Նազարյանը:
     «Այս մասով մեզ համար ամեն ինչ հստակ է, բայց սպասենք ԿԸՀ որոշմանը: Երբ նրանց անունները հայտարարվեն, այդ ժամանակ էլ նրանց կշնորհավորենք», – ասել է նա:
     Ըստ հերթականության՝ Հարություն Ղարագյոզյանին ռեյտինգային ցուցակում հաջորդում է Կարեն Առաքելյանը, իսկ Խաչիկ Մանուկյանին Լյովա Խաչատրյանը, որոնք ևս ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել:
     Ինչ վերաբերում է նրան, որ Գևորգ Պետրոսյանի և Նաիրա Զոհրաբյանի հարաբերությունները լարված էին, նա նշել է. «Բազմիցս խոսվել է այդ մասին, բոլոր խնդիրները հարթված են, եղել է թյուրըմբռնում, բայց հիմա ամեն ինչ նորմալ է: Մենք ակնկալում ենք արդյունավետ, կառուցողական աշխատանք, «Ծառուկյան» դաշինքում ամեն ինչ կարգին է, մի՛ անհանգստացեք»,– վստահեցրել է նա:

2841 | 0
Facebook