Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Վոլոդյա Ավետիսյանը շարունակում է նստացույցը

12:40, ուրբաթ, 26 մայիսի, 2017 թ.
Վոլոդյա Ավետիսյանը շարունակում է նստացույցը

Ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը չի գիշերել Հանրապետության հրապարակում, այս մասին MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց «Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի» խմբի համակարգող Գագիկ Սարուխանյանը: «Մենք Վոլոդյային հորդորել էինք, որպեսզի գիշերը տուն գնար, մի փոքր հանգստանար և հարազատներին տեսներ: Նա մեր հորդորը չէր մերժել, բայց այսօր առավոտյան ժամը 10:00-ից նորից Հանրապետության հրապարակում շարունակում է նստացույցը»,- ասաց Սարուխանյանը` հավելելով, որ այսօր, հավանաբար, կգիշերի Հանրապետության հրապարակում: Սարուխանյանի խոսքով՝ նստացույցին դեռևս ոչ ոք չի միացել. «Օրվա ընթացքում գալիս են ազատամարտիկներ, սատարում Վոլոդյային, նրա հետ քաղաքական հարցեր քննարկում: Մեր ակտիվ քաղաքացիներն էլ անտարբեր չեն, մոտենում են, հետաքրքրվում՝ ինչու է նստացույց անում: Այնպես որ, հասարակությունն անտարբեր չէ իշխանությունների նման: Մնում է միայն համախմբվել»,- ասաց Սարուխանյանը:
     Հիշեցնենք՝ պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը Վարդաշեն ՔԿՀ-ից ազատ է արձակվել երեկ: Վերջինն ազատ արձակվելուց հետո նստացույց է սկսել Հանրապետության հրապարակում՝ բարձրաձայնելով ինչպես «Սասնա ծռերի», այնպես էլ մյուս դատապարտյալների խնդիրները։

4051 | 0
Facebook