Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Վոլոդյա Ավետիսյանն ազատ արձակվեց (տեսանյութ)

11:15, հինգշաբթի, 25 մայիսի, 2017 թ.
Վոլոդյա Ավետիսյանն ազատ արձակվեց (տեսանյութ)
     Վոլոդյա Ավետիսյանն արդեն ազատության մեջ է։ Այս պահին նա զրուցում է լրագրողների հետ։ Ավետիսյանը նշում է, որ շարունակելու է պայքարն ու պահանջելու է Սերժ Սարգսյանի հրաժարականը։ «Սերժ Սարգսյանի գլխավորությամբ բոլորը պետք է հրաժարական տան, քանի որ ընտրությունները կեղծվել են»։
     Նշենք, որ Վոլոդյա Ավետիսյանն ազատ է արձակվել 2013 թվականի համաներման հետևանքով պատժաչափը կրճատելու արդյունքում։
     Հիշեցնենք, որ Վոլոդյա Ավետիսյանը մեղադրվում էր խարդախության համար։ Ըստ նրան առաջադրված մեղադրանքի՝ նա 2000 դոլար կաշառք է վերցրել Հենրիկ Զաքարյանից՝ նրա թոռանը ժամկետային ծառայությունից ազատելու համար և 500 դոլար է պահանջել Ալբերտ Մաթոսյանից նրա որդուն զորամասում համակարգչային օպերատոր նշանակելու հարցը լուծելու համար։ Վոլոդյա Ավետիսյանը հերքում է մեղադրանքը։ Նա և իր մարտական ընկերները կարծում են, որ սա քաղաքական հետապնդում է պահեստազորի գնդապետի դեմ՝ իրենց սոցիալական պայմանները բարելավելու նպատակով ազատամարտիկների բողոքի շարժումը ղեկավարելու համար։ Երևանի Քանաքեռ և Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը Վոլոդյա Ավետիսյանին դատապարտել է 6 տարի ազատազրկման՝ հօգուտ պետության 814 000 դրամի բռնագանձմամբ:
4207 | 0
Facebook