Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Դատարանն ուժի մեջ է թողել Մեսսիի` 21-ամսյա ազատազրկման վճիռը

16:10, չորեքշաբթի, 24 մայիսի, 2017 թ.
Դատարանն ուժի մեջ է թողել Մեսսիի` 21-ամսյա ազատազրկման վճիռը

Իսպանիայի Գերագույն դատարանն ուժի մեջ է թողել Արգենտինայի ազգային հավաքականի և «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսիի և նրա հոր` Խորխե Օրասիո Մեսսիի՝ հարկերից խուսափելու մասին գործի դատավճիռը։ Այս մասին հայտնում է իսպանական մամուլը։ Դատարանը ֆուտբոլիստին 21-ամսյա ազատազրկման է դատապարտել։

Հիշեցնենք, որ Մեսսին և նրա հայրը մեղադրվում են 4,1 մլն եվրոյի չափով հարկերից խուսափելու համար։ Դատախազի տեղեկությունների համաձայն՝ ֆուտբոլիստը չի վճարել 2007-ին, 2008-ին և 2009-ին ստացած եկամտի հարկերը։ Դատարանում Մեսսին հայտարարել է, որ բոլոր հարցերով զբաղվել է իր հայրը, և նա երբեք չի հետաքրքրվել այդ թեմայով։

6843 | 0
Facebook