Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ի սրտե ցավում եմ». Արիանա Գրանդեն՝ Մանչեսթրում իր համերգին հաջորդած ահաբեկչության մասին

12:35, երեքշաբթի, 23 մայիսի, 2017 թ.
«Ի սրտե ցավում եմ». Արիանա Գրանդեն՝ Մանչեսթրում իր համերգին հաջորդած ահաբեկչության մասին

Ամերիկյան հայտնի փոփ երգչուհի 23-ամյա Արիանա Գրանդեն «Թվիթեր»-ի իր էջում գրառում է կատարել մայիսի 22-ի երեկոյան Մեծ Բրիտանիայի Մանչեսթր քաղաքի «Մանչեսթր արենա» մարզադաշտում իր համերգից հետո տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ: «Ես կոտրված եմ: Ի սրտե ցավում եմ, ուղղակի բառեր չեմ գտնում ասելու»: Երգչուհին միջադեպի հետևանքով չի տուժել:
     Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի Մանչեսթր քաղաքի «Մանչեսթր արենա» մարզադաշտում Արիանա Գրանդեի համերգից հետո երկու պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով զոհվել է 22, վիրավորվել՝ 59 մարդ: Ահաբեկչության պատասխանատվությունն ստանձնել է ԴԱԻՇ ահաբկչական կազմավորումը։

3973 | 0
Facebook