Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Պատահականություններ, որոնք ազդել են պատմության ընթացքի վրա. Ավստրիայի թագաժառանգի սպանությունը

19:05, երեքշաբթի, 23 մայիսի, 2017 թ.
Պատահականություններ, որոնք ազդել են պատմության ընթացքի վրա. Ավստրիայի թագաժառանգի սպանությունը

Որոշ փիլիսոփաներ պնդում են, թե պատահականությունները չգիտակցված օրինաչափություններ են: Պատմությանը հայտնի են բազմաթիվ դեպքեր, երբ առանձին անհատների անմիտ քայլերը դարձել են ամբողջ ժողովուրդների տառապանքների ու կոտորածների պատճառ: Այսօր կպատմենք Առաջին համաշխարհայինի առիթ հանդիսացած մահափորձի ու սպանության մասին:

1914 թվականի հունիսի 28-ին Սարաևոյում սերբական ծայրահեղական «Մլադա Բոսնա» կազմակերպության անդամները մահափորձ են իրականացում Ավստրիայի արքայազնի՝ էրցհերցոգ Ֆրանց Ֆերդինանդի նկատմամբ: Նրանք նռնակ են նետում էրցհերցոգի մոտեցող մեքենայի ուղղությամբ, զոհվում են Ֆրանց Ֆերդինանդին շրջապատողներն, իսկ ինքն ու իր կինը չեն տուժում: Դրանից հետո, փոխանակ ետ՝ իր կալվածք վերադառնալու, Ֆերդինանդը որոշում է շարունակել ճանապարհը:

Դավադիրներից մեկն՝ ուսանող Գավրիլո Պրինցիպն, անհաջող մահափորձից հետո մտնում է տեղի սրճարաններից մեկը՝ մի բան ուտելու: Երբ նա այնտեղից դուրս է գալիս, չի հավատում աչքերին՝ էրցհերցոգի մեքենան շատ մոտ է լինում, քանի որ վարորդը շփոթած է լինում ճանապարհները: Այդ պահը Գավրիլոն չի կորցնում ու ավարտին է հասցնում իր գործը: Նա մոտենում է ու կրակոցներ արձակելով սպանում Ֆրանց Ֆերդինանդին ու նրա տիկնոջը:

Պատահականություններ, որոնք ազդել են պատմության ընթացքի վրա. Ավստրալիայի թագաժառանգի սպանությունը
Պատահականություններ, որոնք ազդել են պատմության ընթացքի վրա. Ավստրալիայի թագաժառանգի սպանությունը
8071 | 0
Facebook