Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«ԵՄ-ն կորցնում է աշխարհում տիրող հակամարտությունների լուծման համար անհրաժեշտ լծակները». Reuters

15:05, ուրբաթ, 05 մայիսի, 2017 թ.
«ԵՄ-ն կորցնում է աշխարհում տիրող հակամարտությունների լուծման համար անհրաժեշտ լծակները». Reuters

Եվրոմիությունն աստիճանաբար կորցնում է աշխարհում տիրող հակամարտությունների ու ճգնաժամերի (այդ թվում` Ուկրաինայի, Սիրիայի, Եմենի) լուծման համար անհրաժեշտ լծակները: Այս մասին ասվում է Reuters-ի հոդվածում:
     Այսպես, ԵՄ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների` Մալթայում կայացած հանդիպման ժամանակ Ֆինլանդիայի դիվանագիտության ղեկավարը հայտարարել է, որ չնայած կազմակերպության հզորությանը` ԵՄ բոլոր ներկայացուցիչներն ընդամենը «բժիշկներ ու զոդողներ են», ովքեր փորձում են միայն «կարկատաններ դնել աշխարհում տիրող խնդիրների վրա»:
     Եվրոմիության որոշ դիվանագետներ և նախարարներ էլ ընդգծել են, որ այլ հակամարտություններում մասնակցությունը բխում է Ռուսաստանի Դաշնության շահերից, քանի որ Միությունը մինչ օրս չի կարողացել հաղթահարել Ուկրաինայում և Սիրիայում տիրող հակամարտությունները:

Հոդվածում նշվում է, որ ԵՄ անդամ պետությունները դեռևս միասնական են միայն մի հարցում, այն է` ՌԴ հանդեպ պատժամիջոցների պահպանումը: Ավելին, նրանք մտադիր են 2017-ի հուլիսին երկարաձգել դրանք:

5755 | 0
Facebook