Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մխիթարյանը կարող է պատմություն կերտել. «Մանչեսթր Յունայթեդ»-ի պաշտոնական կայքի անդրադարձը

14:10, չորեքշաբթի, 03 մայիսի, 2017 թ.
Մխիթարյանը կարող է պատմություն կերտել. «Մանչեսթր Յունայթեդ»-ի պաշտոնական կայքի անդրադարձը

Հենրիխ Մխիթարյանը կարող է պատմություն կերտել՝ «Մանչեսթր Յունայթեդ»-ի կազմում հանդես գալով Իսպանիայում՝ «Սելթա»-ի դեմ կայանալիք Եվրոպա լիգայի առաջին կիսաեզրափակիչ խաղում: Երկրպագուների սիրված ֆուտբոլիստն արդեն դարձել է ակումբի առաջին ֆուտբոլիստն, ով 4 անընդմեջ արտագնա խաղում գոլի հեղինակ է դարձել՝ գրավելով «Զարյա»-ի, «Սենթ Էթյեն»-ի, «Ռոստով»-ի և «Անդերլեխթ»-ի դարպասները։ Նա կարող է ավելացնել իր գոլերի թիվը՝ «Սելթա»-ի դեմ խաղում գոլի հեղինակ դառնալով։ Եթե Մխիթարյանը գոլ հեղինակի «Էստադիո Դե Բալայդոս» մարզադաշտում, ապա նա կդառնա թիմի պատմության մեջ միակ ֆուտբոլիստն, ով 5 գոլ է խփել եվրագավաթային արտագնա 5 խաղերում անընդմեջ:

1964-65 թվականներին կայացած Տոնավաճառների գավաթի խաղարկության շրջանակներում Դևիդ Հըրդը գրավել է «Յուրգորդեն»-ի, Դորտմունդի «Բորուսիա»-ի, «Էվերթոն»-ի և «Ստրասբուրգ»-ի դարպասներն՝ արտագնա խաղերում։ 4 գոլ է հեղինակել Դուայթ Յորքը՝ 1998/99 թվականների Չեմպիոնների լիգայի խաղարկության արտագնա 4 խաղում՝ գրավելով «Բավարիա»-ի, «Բրոնդբյու»-ի, «Բարսելոնա»-ի և «Յուվենթուս»-ի դարպասները։ 4 գոլ է հեղինակել նաև Ռուդ Վան Նիստելռոյը՝ 2002/03 թվականների Չեմպիոնների լիգայի խաղարկության արտագնա 4 խաղում։ Նա գոլ խփել Լևերկուզենի «Բայեր»-ի, «Բազել»-ի, «Յուվենթուս»-ի և «Ռեալ»-ի դարպասները։ Այսպիսով, Մխիթարյանը կարող է պատմություն կերտել՝ խփելով 5-րդ անընդմեջ գոլը։

9578 | 2
Facebook