Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Որտեղի՞ց այսքան մեծ տարբերություն երկու տարվա մեջ քվեարկության իրավունք ունեցողների թվի միջև, այն էլ՝ ի շահ Էրդողանի քվեարկողների». Կարեն Հովհաննիսյան

15:15, երեքշաբթի, 25 ապրիլի, 2017 թ.
«Որտեղի՞ց այսքան մեծ տարբերություն երկու տարվա մեջ քվեարկության իրավունք ունեցողների թվի միջև, այն էլ՝ ի շահ Էրդողանի քվեարկողների». Կարեն Հովհաննիսյան
     Թուրքիայում 2017թ. ապրիլի 16-ին տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեում Թուրքիայի արևելյան նահանգները, հատկապես ՎՀ, ՀՀ, Նախիջևանի, ԻԻՀ սահմանակից նահանգները, ՈՉ ասացին Էրդողանի սահմանադրությանը: Թվում էր, թե սա սպասելի էր, բացառությամբ Իգդիր նահանգից: Թվում էր, թե այստեղ պետք է ԱՅՈ ասեին:
     Այս ՈՉ-ի շղթան կտրվում է Կարս նահանգով, որտեղ Էրդողանի սահմանադրությանն ասում են ԱՅՈ:
     Այս նահանգում 2015թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ եղել է 159109 ընտրող, իսկ ահա 2017թ. սահմանադրական փոփոխությունների ժամանակ քվեարկելու իրավունք ունեցողների թիվը դարձել է 181880: Կարսում ԱՅՈ են ասել 50.96 տոկոս կամ 70920 քվեարկող, ՈՉ են ասել 49,02 տոկոս կամ 68189 քվեարկող: Դուրս է գալիս, որ Կարսը չնչին տարբերությամբ, 2731 ձայների տարբերությամբ է ԱՅՈ ասել: Քվեարկությանը մասնակցել է 141812 մարդ:
     Իսկ հիմա հասկանանք, թե որտեղից այսքան մեծ տարբերություն երկու տարվա մեջ քվեարկության իրավունք ունեցող ընդհանուր թվի միջև, այն էլ՝ ի շահ Էրդողանի քվեարկողների:
     Կարսում 2017թ. ապրիլի 11-ից մինչև ապրիլի 28 անցկացվում են զորավարժություններ: Զորավարժություններն անցկացվում են «Աքբաբա» զորավարժարանի տարծքում, որին, ըստ տարբեր աղբյուրների, մասնակցում է 3000-7000 զինծառայող. ովքեր Կարս են ժամանել Թուրքիայի տարբեր զորամասերից, իսկ քվեարկության օրը քվեարկել են Կարսի տարածքային ընտրատեղամասերում, ավելի կոնկրետ Աքբաբա քաղաքում տեղակայաված ընտրատեղամասերում: Հատկանշական է, որ Աքբաբայում ԱՅՈ-ն տարել է 99.1 տոկոս հաղթանակ:
     Բաքու-Թբլիլիս-Ջեհյան նավթամուղու թերևս ամենախոշոր կարգավորիչ կայանը գտնվում է նույնպես Կարսի նահանգում: Այստեղ երեք հերթափոխով աշխատում է 3650 աշխատող, ովքեր Կարս են գործուղվել նույնպես Թուրքիայի տարբեր նահանգներից: Հատկանշական է, որ այստեղ աշխատում են միայն ազգությամբ թուրքեր: Այս կարգավորիչ կայանը ապրիլի 3-ից աշխատել է արտակարգ ռեժիմով, այսինքն բոլոր աշխատակիցները ներկա են եղել աշխատավայրում: Կայանի աշխատակիցները քվեարկել են Ռոզիքալե բնակավայրում, որտեղ ԱՅՈ-ն տարել է 100 տոկոսանոց հաղթանակ:
     Իմ ուսումնասիրությունների շրջանակները շատ ավելի ընդգրկուն են, սակայն ես կսահմանափակվեմ միայն Կարսում բազմաթիվ արհեստածին քվեարկող խմբերից միայն այս երկուսի մասին տվյալներ ներկայացնելով:
2774 | 0
Facebook