Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ես երդվում եմ պահել խոստումս». Ջենիֆեր Լոպեսը միացել է Հայոց Ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի արշավին

14:05, շաբաթ, 22 ապրիլի, 2017 թ.
«Ես երդվում եմ պահել խոստումս». Ջենիֆեր Լոպեսը միացել է Հայոց Ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի արշավին
     Ամերիկյան հայտնի երգչուհի, դերասանուհի և պարուհի Ջենիֆեր Լոպեսը միացել է «Խոստումը» ֆիլմի արշավին: Երգչուհին տեսաուղերձ է տարածել, որում խոստումը պահելու երդում է տալիս: «Մենք բոլորս էլ պետք է մտածենք մարդու իրավունքների պաշտպանության, փախստականներին ու երեխաներին օգնելու մասին: Ես Ջենիֆեր Լոպեսն եմ, և երդվում եմ պահել խոստումս»:
     Նշենք՝ այս արշավին են միացել նաև Ռայան Գոսլինգը, Էլթոն Ջոնը, Հայդի Քլումը, Սիլվեստր Ստալոնեն, Բարբարա Սթրեյզանդը, Լեոնարդո Դի Կապրիոն և այլ հայտնիներ:
4772 | 0
Facebook