Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ՕՐՕ դաշինքի հանրահավաքը՝ Ազատության հրապարակում

19:05, երեքշաբթի, 28 մարտի, 2017 թ.
ՕՐՕ դաշինքի հանրահավաքը՝ Ազատության հրապարակում
     Ազատության հրապարակում այսօր Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի հանրահավաքը բացեց ցուցակի 2-րդ համար Արմեն Մարտիրոսյանը:
     Իր ելույթում ՕՐՕ դաշինքի անդամ Արմեն Մարտիրոսյանը հայտարարեց, որ իրենց գործն արդար է. «որքան մենք խրոխտ խոսում էինք, երեխաները քնում էին, իսկ արեևը անպայման ամպերի տակից դուրս էր գալիս: ՀՀ-ում պետք է տեղի ունենա իշխանափոխություն ու ՀՀԿ-ն Սերժ Սարգսյանի գլխավորությամբ պետք է հեռանա: Իշխանությունները մի քանի ոլորտներում աճ գրանցեցին՝ պետական պարտքը 1,7 միլիարդից մինչև տարեվերջ կհասնի 6,2 միլիարդի, աննախադեպ իջավ նաև ՀՆԱ-ի ցուցանիշը, նույնը վերաբերում է նաև քաղբանտարկյալների թվին, որոնց շարքերը համալրեց Սամվել Բաբայանը»,- ասաց Մարտիորոսյանը:
     Հանրահավաքի մասնակիցները պարզել էին կալանավորված Սամվել Բաբայանի նկարն ու վանկարկում էին «Սամվել, Սամվել»:
     Հիշեցնենք` այսօր ՕՐՕ դաշինքը հաղորդագրություն էր տարածել` տեղեկացնելով, որ ոստիկանությունը խոչընդոտում է դաշինքի համակիրների մասնակցությունը հանրահավաքին:
ուղիղ միացում` Ա1+-ի
3969 | 0
Facebook