Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Արթուր Պետրոսյանը միշտ ասում է, որ պետք է հավատանք մեր ուժերին». Պիզելի

13:25, երկուշաբթի, 27 մարտի, 2017 թ.
«Արթուր Պետրոսյանը միշտ ասում է, որ պետք է հավատանք մեր ուժերին». Պիզելի

Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացած 2018 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան – Ղազախստան հանդիպումից հետո մեր հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին ամփոփեց մեր թիմի խաղը։
     «Շատ ուրախ ենք, որ ոչ միայն հաղթեցինք, այլև 90 րոպե լավ ֆուտբոլ խաղացինք։ Իհարկե, կարմիր քարտից հետո մեր գործը հեշտացավ, բայց դա չի նշանակում՝ մինչ այդ վատ էինք խաղում։ Լավ, հասարակ ֆուտբոլ էինք խաղում, ընկեր Պետրոսյանը միշտ ասում է, որ պետք է հասարակ խաղանք։ Նա լավ գիտի մեր պոտենցիալը։ Նա միշտ ասում է, որ հավատանք մեր ուժերին, դրա համար այսօր ամեն ինչ ստացվեց»,- Պիզելիի խոսքերն է փոխանցում MAMUL.am-ի թղթակիցը։

Խոսելով ծնողների՝ մարզադաշտում իրեն աջակցելու մասին՝ Մարկոսը նշեց. «Ծնողներիս ներկայությունը շատ կարևոր է ինձ համար։ Շատ ուրախ եմ, որ նրանց բերեցի հավաքականի խաղին։ Կուզեի ամեն խաղին նրանց բերել այստեղ, որ լավ խաղանք ու հաղթենք։ Շուտվանից էի ուզում նրանք տեսնեին Հայաստանը, չեմ ուզում կրկնվել, թե որքան կարևոր է այն ինձ համար։ Այս շաբաթը հիանալի էր ինձ համար»։

2341 | 0
Facebook