Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Կաշառք բաժանելն այնքան մասսայական է դարձել, որ ոչ մեկ ոչ մեկից չի վախենում. մտնում են տները և ընտրակաշառք տալիս». Օսկանյան

13:05, երկուշաբթի, 27 մարտի, 2017 թ.
«Կաշառք բաժանելն այնքան մասսայական է դարձել, որ ոչ մեկ ոչ մեկից չի վախենում. մտնում են տները և ընտրակաշառք տալիս». Օսկանյան

«Այնքան ժամանակ, քանի դեռ թափանցիկ և համոզիչ փաստեր չեն ներկայացվում, համարում եմ, որ Սամվել Բաբայանը քաղաքական բանտարկյալ է, ինչպես բոլոր մյուսները՝ Ժիրայր Սեֆիլյանը, Անդրիաս Ղուկասյանը, «Սասնա ծռերի» տղաները: Երբ լինի իշխանափոխություն, կարծում եմ, որ ցանկացած այլ քաղաքական ուժ շատ արագ այդ տղաներին բանտից ազատ կարձակի»,- այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՕՐՕ դաշինքի անդամ, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը:
     Օսկանյանի կարծիքով` բազմաթիվ ընտրություններ են եղել, բայց երբեք այսքան մասսայական, այսքան բացահայտ ընտրակեղծիքներ չեն եղել. «Սա ամենաբացահայտն է, ամենամասսայական է: Կաշառքի բաժանումն այնքան է մասսայական, որ ոչ մեկ ոչ մեկից չի վախենում. մտնում են տները, խոստումներ տալիս և արդեն սկսել են ընտրակաշառք տալ»:
     «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ցուցակով պատգամավորության թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանն էլ ասաց. «Շնորհիվ «Իրազեկ քաղաքացիների միավորում» նախաձեռնության տարածած ձայնագրությունների, մենք իրեղեն փաթեթ ունենք, որը հնարավորություն պետք է տար չեղարկել ընտրությունները, կամ արգելել նրանց մասնակցել ընտրություններին»: Հովհաննիսյանն անդրադարձել է նաև այն լուրերին, թե ընտրություններից հետո հեռանալու է Հայաստանից. «Ճշմարիտ չէ, ես չեմ հեռանում Հայաստանից և հավանաբար քաղաքական նպատակ է հետապնդում»:

2492 | 0
Facebook