Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Կարեն Կարապետյանի միակ սյուրպրիզը թմբուկ նվագելն է, էն կոստյումի սյուրպրիզը դուրներս չի եկել». Արամ Սարգսյան

11:45, երկուշաբթի, 27 մարտի, 2017 թ.
«Կարեն Կարապետյանի միակ սյուրպրիզը թմբուկ նվագելն է, էն կոստյումի սյուրպրիզը դուրներս չի եկել». Արամ Սարգսյան
     Հայաստանում գտնվող «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանն օրեր առաջ խոսելով ՀՀ վարչապետի մասին, ասել էր հետևյալը. «Ինձ թվում է՝ Կարեն Կարապետյանը դեռ շատ անակնկալներ ունի անելու, դուք շատ կզարմանաք: Ընդամենը մի քանի ամիս է, ինչ նա սկսել է, բայց ինձ նույնիսկ զարմացնում է Կարեն Կարապետյանի այսքան մարտական տրամադրվածությունը: Նորից ասեմ՝ մենք պաշտպանելու ենք, աջակցելու ենք, և ես վստահ եմ, որ մոտ ժամանակներս ամեն օր գոլեր են խփվելու»:
     «Ելք» դաշինքի ցուցակով առաջադրված Արամ Սարգսյանը վանաձորցիների հետ նախընտրական հանդիպման ժամանակ անդրադարձել է Սամվել Կարապետյանի գնահատականին ու նշել, որ հարգում է նրան, բայց մի նկատառում ունի. «Սամվել Կարապետյանը, եթե բան արած էլ չլիներ, միայն Ղարաբաղում կառուցած հոսպիտալը հերիք էր, որ հարգանքով վերաբերվեի իրեն: Սամվել Կարապետյանը Կարեն Կարապետյանի մասին ասել է, թե նա հլը գոլեր է խփելու: Պարոն Կարապետյան ջան, էդ մարդը գոլ խփող չի, փոխարինող խաղացող է, իրան դաշտ չեն էլ մտցրել, ձևի համար մտցնում, հանում են: Այ Կարապետյան ջան, իրա արած միակ սյուրպրիզը, որ ժողովուրդը տեսել է` թմբուկ նվագելն է, էն կոստյումի սյուրպրիզը դուրներս չի էլ եկել, ում դուրն է եկել, որ օրական էս աթոռին է կախում, էն աոթռին. վերջում ինչ է` մայկայո՞վ է նստելու»,- ասել է թեկնածուն:
3561 | 9
Facebook