Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Խոշոր հրդեհ Լոռիում. հնարավոր է եղել կանխել ուժգին պայթյունը

11:45, կիրակի, 26 մարտի, 2017 թ.
Խոշոր հրդեհ Լոռիում. հնարավոր է եղել կանխել ուժգին պայթյունը
     Երեկ՝ մարտի 25-ին խոշոր հրդեհ է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 23:10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի Փամբակ գյուղի վարչական տարածքում խոշոր հրդեհ է տեղի ունեցել: Shamshyan.com-ի տեղեկություններով՝ դեռևս անհայտ պայմաններում հրդեհ է բռնկվել ճանապարհաշինարարական աշխատանքներ իրականացնող բանվորների ժամանակավոր կացարանում, իսկ այնտեղ եղել է մեծ քանակի դիզվառելիք: Եթե հրշեջները օպերատիվ և ճիշտ չգործեին, ապա հնարավոր է հրդեհը տարածվեր և կրակի մատներ հրդեհի հարևանությամբ գտնվող ճանապարհաշինարարական տեխնիկաներն ու թթվածնային բալոնները, իսկ այդ դեպքում պայթյունն անխուսափելի էր: Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:
4456 | 0
Facebook